18:16  ,  18 հուլիսի, 2024

Սերու  Գիրասին տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

28-ամյա գվինեացի հարձակվող Սերու Գիրասին «Շտուտգարտից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիան» Սերու Գիրասիի տրանսֆերի համար կվճարի 18 միլիոն եվրո։

Գերմանիայի անցած առաջնությունում Սերու Գիրասին 28 խաղում խփել է  28 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում